Panorama.am. 5-11-2010- Թուրքիայի պետնախարար Մեհմեթ Այդընը խորհրդարանում պատասխանել է մեջլիսականների հարցրերին, որի ժամանակ էլ անդրադարձ է եղել հայկական թեմային: «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքի տեղեկացմամբ` Այդընը, մատնանշելով հայերի եռանդուն աշխատանքը 1915-ի պատմական անցքերը լուսաբանելու ու աշխարհում ճանաչելի դարձնելու ուղղությամբ, միևնույն ժամանակ նշել է թուրքերի պասիվությունը:
«Եթե հայկական հարցում շատ հետազոտություններ կատարած լինեինք, ապա այս օրը չէինք ընկնի: Այդ հարցում Թուրքիան բավականաչափ ջանք չի գործադրել, գիտական հաստատությունները իրենց ողջ ներուժով չեն աշխատել: Իսկ հայերը վեպեր են գրում, հայկական ծագում ունեցողներն ամեն ջանք ու եռանդ ներդնում են, ֆիլմեր են պատրաստում»,- ասել է թուրք պետնախարարը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment