Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրությանը հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջերրի Բրաունը, ով զբաղեցնում էր նահանգի դատախազի պաշտոնը: Նա այս պոստում կփոխարինի Առնոլդ Շվարցենեգերին: Բրաունը արդեն մեկ անգամ` 1975-1983 թթ. եղել է Կալիֆոռնիայի նահանգապետ: Ընտրություններին նա հաղթել է հանրապետական Մեգ Ոիթմենին:Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայում գործող հայկական մի շարք կազմակերպությունն` այդ թվում և ՍԴՀԿ Հայ-ամերիկյան խորհուրդը հանդես էին եկել Բրաունին պաշտպանելու հայտարարությամբ: Վերջինս ունի հայանպաստ կեցվածք և բազմիցս խոսել է Հայ Դատի և Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment