Monday, November 1, 2010

Թուրքերն իրենց հանրապետության հիմնադրման օրը նշել են՝ ավերելով հունական գերեզմանատունը

Tert.am. 1-11-2010- Թուրքիայում անհայտ անձինք հարձակվել են հունական գերեզմանատան վրա, ջարդուփշուր են արել հույներին պատկանող 78 տապանաքար։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Գյոքչեադա կղզում հոկտեմբերի 29-ին` Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրը:
Տեղի ունեցածը խստորեն դատապարտել են թուրքական իշխանությունները` խոստանալով անհապաղ գտնել և պատժել չարագործներին:
Սա հույներին պատկանող գերեզմանատների վրա իրականացված խոշորագույն հարձակումն է վերջին 20 տարիների ընթացքում։

No comments: