Friday, November 19, 2010

Հայաստանում Լեհաստանի դեսպան. Թուրքիան չի կարող լինել արդյունավետ միջնորդ ԼՂ բանակցություններում

News.am. 19-11-2010- Թուրքիան չի կարող լինել արդյունավետ միջնորդ ղարաբաղյան բանակցություններում: Այդ մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտությունում միջնորդի դեր ստանձնելու Անկարային փորձերը:
Նրա խոսքով, նույնիսկ տեխնիկական պատճառներով ցանկալի չէ ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը, քանի որ այդ եռյակն արդեն կայացած է: Հայաստանն էլ դեմ կարտահայտվեր այդ կապակցությամբ:
«Հակամարտությունը կարող է լուծվել այն դեպքում, երբ կողմերը շահագրգռված լինեն լիարժեք մասնակցության մեջ, երբ չկան տարաձայնություններ համանախագահների եւ հակամարտության անմիջական մասնակիցների միջեւ: Դա զուտ տեսական հարց է: Թուրքիայի ինչին է պետք մտնել այդ գործընթացի մեջ, իսկ եթե ներգրավվի, ապա ինչ կարող է առաջարկել հակամարտության կողմերին: Եթե աշխարհում գտնվի մի հանճար, ով կառաջարկի բոլոր կողմերի համար ընդունելի բանաձեւ, այդ դեպքում, խնդրեմ, թող գա. Բայց ես չեմ տեսնում, որ Անկարայում այդպիսի գաղափարներ լինեն»,- նշեց Ռաչինսկին:

No comments: