Friday, November 19, 2010

Մարդիկ ապագան գուշակելու ընդունակություն ունեն

News.am. 19-11-2010- Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանցից շատերը օժտված են ապագան գուշակելու ընդունակությամբ:
Նման արդյունք է ստացել Նյու Յորք նահանգի Քոռնելի անվան համալսարանի պրոֆեսոր Դերիլ Բեմը: Նրա հետազոտությունն ապացուցել է, որ մարդն ունի իրադարձությունների վրա նախապես ազդելու ուժ` Daily Mail-ում գրում է հոդվածի հեղինակ Ֆիոնա Մաքրեն:
Հետազոտության շրջանակում ուսանողներին առաջարկել են մտապահել բազմաթիվ բառեր: Հետո նրանց խնդրել են վերհիշել ինչքան հնարավոր է շատ բառեր եւ տպել պատահական ընտրած բառեր: Ուսանողներն ավելի լավ են հիշել այն բառերը, որոնք եւ տպված են եղել: Գիտնականի կարծիքով, դա ապացուցում է, որ ապագա իրադարձությունն ազդել է հիշելու նրանց ընդունակության վրա:

No comments: