Saturday, November 20, 2010

Երուսաղեմի պատրիարքը խնդրում է համակառավարիչ ընտրել

News.am. 19-11-2010-Երուսաղեմի պատրիարք, արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը դիմել է Հայ առաքելական եկեղեցու ընդհանուր վանական ժողովին խնդրելով համակառավարիչ ընտրել, հաշվի առնելով իր ֆիզիկական վիճակը:
Այդ նպատակով, պատրիարքարանի կանոնակարգում որոշակի փոփոխություններ կմտցվեն, որոնք կվավերացվեն 2011-ի մարտին:
Փոփոխությունների իրականացմամբ զբաղվող հանձնաժողովը կգլխավորի ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցու Արեւելյան թեմի արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը:
Նշենք, որ Երուսաղեմի պատրիարքության 19-րդ ընդհանուր վանական ժողովին մսնակցել է 28 հոգեւորական: Ժողովը տեղի է ունեցել նոյեմբերի 15-18-ին:

No comments: