News.am. 6-11-2010- Վենեսուելան եւ Թուրքիան ստորագրել են էներգետիկ ոլորտում համագործակցության համաձայնագիր: Կողմերը համաձայնագիր են ստորագրել Թուրքիային վենեսուելական նավթ մատակարարելու եւ այն այդ երկրում վերամշակելու մասին:Փաստաթղթով նախատեսվում է թուրքական ներդրումներ Օրինոկո գետի հատվածում ծանր նավթի արդյունահանման գործընթացում, ինչպես նաեւ երկու երկրների համագործակցություն նավթավերամշակման, նավթաքիմիական արդյունաբերության եւ գազի ոլորտներում:
Փաստաթուղթը ստորագրվել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Նիկոլաս Մադուրոյի` Անկարա կատարած այցի շրջանակներում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վենեսուելան օրական արդյունահանում է 2,9 մլն բարել նավթ եւ արտահանման ծավալով աշխարհում զբաղեցնում է հինգերորդ տեղը: Արտահանման գերակշիռ ծավալը` օրական 1 մլն բարել, բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Վերջին տարիներին Ուգո Չավեսի կառավարություն վարում է սպառման շուկաների դիվերսիֆիկացման քաղաքականություն եւ նավթ է մատակարարում Չինաստան, իսկ այս տարվանից նաեւ՝ Բելառուս:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment