Wednesday, November 3, 2010

Հայաստանը վաղը կհանձնի սահմանախախտ ադրբեջանցուն

Tert.am. 3-11-2010- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ի կատարումն 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության, ս.թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի ѳïí³ÍáõÙ, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010թ. ՀՀ սահմանն ապօրինի հատած և այժմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին:
Ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից` մինչև ադրբեջանական կողմին հանձնելը ԱՀ քաղաքացու անուն ազգանունը չի հրապարակվում:

No comments: