«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմամբ որոշ ժամանակ շահագրգռված էին ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանը»,-այսօր կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի նախաձեռնողը եղել է ԱՄՆ-ն, ոչ մեկի համար գաղտնիք չէ:
«Հայ-թուրքական գործընթացը Միացյալ նահանգների համար կարևոր խնդիր է լուծել. այդ կերպ Վաշինգտոնի համար հարմար առիթ է ստեղծվել, որպեսզի հրաժարվի ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումից», -նշել է Մելքոնյանը:
Խոսելով Մոսկվայի շահագրգռվածության մասին այդ հարցում, թուրքագետը նշեց , որ հատկապես 2008թ. օգոստոսին եղած պատերազմից հետո, Ռուսաստանին ձեռնտու էր երկու երկրների միջև սահմանի բացումը:
«Հայ-թուրքական սահմանի բացումը լուրջ հարված կլիներ Վրաստանի տնտեսությանը: Այդ պատճառով ես կարծում եմ, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերն այդ հարցում ինչ-որ պահի համընկել են», -նշել է նա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment