Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին շնորհվելու է Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Chatham House-ի մրցանակը։ Թագավորական ինստիտուտը ամեն տարի պարգևատևրում է տարբեր երկրների քաղաքական գործիչներին միջազգային հարաբերություններում ունեցած ավանդի համար։ Այս տարվա մարտին կայացած քվեարկության արդյունքում, Chatham House 2010 մրցանակը տրվել է Թուրքիայի նախագահին։ Սա առաջին անգամ է, երբ թագավորական ինստիտուտը պարգևատրում է Թուրքիայի ներկայացուցչին։ Գյուլն արժանացել է այդ պատվին Իրաքի տարբեր քաղաքական խմբերի միջև հանձայնություն հաստատելու ջանքերի, ինչպես նաև աֆղանա-պակիստանյան հարաբերություններում ունեցած ավանդի համար։ Նշվում են նաև Գյուլի ջանքերը Մերձավոր Արևելքում կայունության ամրապնդման և Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման գործում։ Regnum-ը հիշեցնելով, որ հայ-թուրքական գործընթացը մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, նշում է, որ Հայաստանի իշխանությունները հենց Գյուլին են մեղադրում հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո գործընթացը փակուղի մտցնելու համար։Կարծում եմ, սակայն, որ տխրելու առանձնակի պատճառ չունենք: Բրիտանացիները եւ, հատկապես անգլիացիները, ի թիվս շատ այլ բարեմասնությունների, աշխարհին առաջին հերթին հայտնի են իրենց տափակ հումորով: Եվ այդ հումորի հետևանքներից են, առաջին հերթին, Իրաքում եւ Աֆղանստանում անգլիական բանակի զինվորների մասսայական ոչնչացումները, Լոնդոնի եւ անգլիական մյուս քաղաքների օդանավակայանների ահաբեկչական տագնապները, ամերիկյան նախագահներից բացի նաև թուրք նախագահի հարճը դառնալու թագավորական անզուսպ ցանկությունը եւ էլի նման բաներ: Հատկապես վերջինը շատ հետաքրքիր է: Հարեմի գաղափարը քաղաքականացվում է, մի բան, որ թուրքերի սրտով է, իսկ հայերիս համար` բայց ոնց ենք մենք նման բաներից զզվո~ւո~ւո~ւմ…
Հա, ի դեպ, այս առիթով մեր շնորհավորական ուղերձը Գյուլին չպետք է ուշանա: Պարոն Նալբանդյան, կարող եք գործի անցնել:
ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment