Wednesday, November 3, 2010

Հմայակ Հովհաննիսյան. ««Ստատուս քվոն» կարող է մեր օգտին աշխատել»

Diplomat.am. 3-11-2010- Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը չի բացառում ԼՂՀ խնդրով ճանապարհային քարտեզի ստեղծումը. «Սակայն դա չի նշանակում, որ քարտեզի ընդունումը կարող է հանգեցնել ղարաբաղյան խնդրի շուտափույթ հանգուցալուծմանը»:
Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ խնդիրը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ խնդրի լուծմամբ շահագրգիռ երկու գերտերությունները` ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն, որպես չարյաց փոքրագույնը, ընդունեն ստատուս քվոյի պահպանումը:
«Քանզի ՌԴ-ն չի հանդուրժի ՆԱՏՕ-ի խաղարար գործողությունները հետխորհրդային տարածքում, իսկ ԱՄՆ-ն էլ փորձում է հասնել միջազգային ուժերի տեղակայման ազատագրված, կամ ՆԱՏՕ-ի լեզվով ասած «գրավյալ» տարածքներում»,-ասաց նա:
Իսկ արդյոք բխում է մեր շահերից «ստատուս քվոյի» պահպանումը` հարցին` Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ստատուս քվոյի պահպանումը մեզ համար պարունակում է որոշակիորեն դրական հնարավորություններ, դրական ուղիներ, քանզի մեր կշիռը բավականին մեծ է, ԼՂ-ն իր ներկայիս տարածքով վերահսկվում է հայկական ուժերի կողմից, իսկ դա լուրջ լծակ է տարածաշրջանում սեփական ազդեցությունը ամրագրելու, ընդգծելու եւ որոշակի օգուտներ ունենալու»:

No comments: