Wednesday, November 17, 2010

Ահմադինեջադը ժամանեց Բաքու

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
Ինչպես հաղորդել է Ադրբեջանի «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությունը, Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են պատվո պահակախմբով, օդանավակայանում ծածանվել են երկու երկրների պետական դրոշները:
Ահմադինեջադին ողջունել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, այլ պաշտոնյաներ:
Բաքվում Իրանի նախագահը այսօր հանդիպելու է Ադրբեջանի ղեկավարության հետ, իսկ վաղը մասնակցելու է Մերձկասպյան պետությունների ղեկավարների հանդիպմանը:

No comments: