Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հետաքրքրված է Հարավային Կովկասի հակամարտությանների լուծմամբ։ Այս մասին հայտարարել է դաշինքի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Բրյուսելում դաշինքի գլխավոր շտաբում կայացած քննարկումների ընթացքում, որոնց մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակական գործիչները։«Դաշինքը տարածաշրջանում աջակցում է քաղաքական բանակցություններին։ Երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման մասին նշվել է ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթնաժողովի արդյունքներում»,-ասել է Սիմոնսը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment