«Այս տարվա մարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ նկատողություն հայտարարեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին, որի ղեկավարած գերատեսչությունը հակադաբաղային պատվաստանյութեր ձեռք բերելու գործընթացում, Վերահսկիչ պալատի բացահայտումների արդյունքով, թույլ էր տվել կոպիտ սխալներ: Արդյունքում գյուղնախարարության երկու վարչությունների պետեր հեռացվեցին աշխատանքից:
Երեկ կառավարության նիստին վարչապետը հայտարարել է, որ իր վերահսկողական ծառայությունը լուրջ խախտումներ է հայտնաբերել գյուղնախարարության աշխատանքում: Տիգրան Սարգսյանի խոսքով` գյուղատնտեսության նախարարը խնդրանքով դիմել էր իրեն, որպեսզի թույլտվություն ստանար ստուգումներ անցկացնել մինչև ‘70 մլն շրջանառություն ունեցող օբյեկտներում, քանի որ քաղաքացիների կողմից ահազանգեր են եղել, որ թունաքիմիկատների առևտուրն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ։ «Այդ թույլտվությունը տրված էր գյուղատնտեսության նախարարությանը, և պարզվեց, որ ստուգման արդյունքում ընդամենը մեկ խախտում է արձանագրվել։ Երբ վարչապետի վերահսկողական ծառայությունը գնաց այդ ստուգման հետքերով, պարզվեց, որ և՛ լիցենզավորման վարչությունը, և՛ բուսասանիտարիայի վարչությունը, մեղմ ասած, պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, որովհետև բոլոր այդ օբյեկտներում մեր վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է խախտումներ, որոնք չեն արձանագրվել, ընդ որում բուսասանիտարիայի տեսչությունը ծառայություններ է մատուցում նաև սահմանում։ Այլևս հանդուրժելի չէ նման աշխատաոճը։ Գյուղատնտեսության նախարարն արդեն իսկ աշխատանքից հեռացրել է լիցենզավորման վարչության պետին, և ես հանձնարարում եմ ձեզ, պարոն նախարար [նկատի ունի գյուղատնտեսության նախարարին,- խմբ.], որ այսօր լուծեք նաև բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Եթե վերոնշյալ սցենարը դիտարկենք զարգացած որևէ եվրոպական երկրի օրինակով, ապա պարզից էլ պարզ է, որ պետք է հեռանա ոչ թե ինչ-որ վարչության կամ տեսչության պետ (հատկապես, երբ խախտումները շարունակական են և կոծկվում են), այլ հենց ինքը` գերատեսչության ղեկավարը:
Փաստորեն «Օրինաց երկրի» մանդատը բացառիկ իմունիտետ է գյուղնախարարի համար: Եվ մեծագույն հարց է առաջանում` ո՞ւմ է պետք բարձրաձայնել խախտումների մասին, երբ, միևնույն է, արդյունքում ոչինչ, ըստ էության, չի փոխվում»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment