Saturday, November 27, 2010

Ռուսաստանցի համանախագահ. Կարծում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն ԵԱՀԿ գագաթնաժողովին

Panorama.am. 27-11-2010- ՀՀ իշխանությունների հետ երեկ կայացած բանակցություններից հետո ԵԱՀԿ Ռուսաստանի ու ԱՄՆ համանախագահները կրկին վերադարձել են Բաքում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի օդանավակայանում, ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը մեկնաբանել է ՀՀ-ում անցկացրած հանդիպումները:
«Հանդիպումն անցել է նորմալ աշխատանքային միջավայրում: Քննարկել ենք Աստանայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական հարցեր: Այստեղ նախանշված է գործնական հանդիպում, որտեղից և կմեկնենք Աստանա», - լրագրողներին ասել է Պոպովը:
Ռուսաստանցի համանախագահը մեկնաբանել է նաև գագաթաժողովին նախագահների մասնակցության հարցը:
«Կարծում ենք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն ԵԱՀԿ գագաթաժողովին: Որպեսզի արդյունքներն իմանանք, պետք է սպասենք այդ հանդիպմանը: Թե ինչ ձևաչափով է ընթանալու հանդիպումը, դեռ քննարկումների առարկա է: Կարծում եմ, գագաթաժողովի նախօրեին ամեն ինչ կհստակեցվի», - ասել է դիվանագետը:

No comments: