Tert.am. 22-11-2010- «Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ ԼՂ խնդրի հետ կապված որևէ բեկումնային փաստաթղթի ստորագրում համարում եմ անհնար»,– այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Դավթյանը։Ըստ Դավթյանի, ԼՂ խնդրի հետ կապված չի կարող որևէ լուրջ փաստաթուղթ ստորագրվել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների, ինչպես նաև բանակցային գործընթացից Արցախի բացակայության պատճառով։ «ԼՂ հարցով ընդհանրապես որևէ լուրջ, բեկումնային փաստաթղթի ընդունումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ բանակցություններին մասնակցի Լեռնային Ղարաբաղը»,– հայտարարեց Արտակ Դավթյանը։
Միաժամանակ նա կարևորեց Աստանային գագաթնաժողովը՝ նշելով, թե բանակցություններն ավելի լավ են, քան շփումների բացակայությունը։ Դավթյանն այն կարծիքին է, որ Աստանայի հանդիպումն ազդակ կինի Ադրբեջանի նախագահի համար, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։
Հանրապետական պատգամավորն անդրադարձավ նաև ՀՀ նախագահի՝ Լիսաբոն չայցելելու որոշմանը՝ նշելով, որ այդ համատեքստում կարևոր էր ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հարցի կարգավորման գործում ՆԱՏՕ–ն դեր չունի։ Ըստ պատգամավորի՝ եթե Հայաստանի նախագահը մեկներ և մասնակցեր մի գագաթնաժողովի, որտեղ Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման պարագայում առաջնությունը տրվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքին, ապա դա կարող էր վատ ազդանշան լինել Ադրբեջանի համար ու շահարկվել նրա կողմից։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին՝ ՀՀԿ–ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ «հավանաբար դա պայմանավորված է Իլհամ Ալիևի դասալիք լինելու բարդույթի հետ»։
«Վերջին շրջանում տեսնում եք, որ Ադրբեջանի նախագահի հետ կապված ինտենսիվ թերապիայի գործողություններ են իրականացվում։ Խոսքը վերաբերում է և ԼՂ զորավարժություններին, և նախագահի Լիսաբոն չկատարած այցին, և ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը։ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններն, իմ կարծիքով, պայմանավորված են դասալքության բարդույթով։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը ոչ այլ ինչ է, քան դասալիք, ով հոխորտում ու անընդհատ խոսում է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին և սա այն պարագայում, երբ առաջին պատերազմի ժամանակ ինքը որևէ կերպ չի մասնակցել ոչ ռազմական գործողություններին, և ոչ էլ անգամ վառոդի հոտ է առել»,– հայտարարեց ՀՀԿ–ական պատգամավորը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment