«Լրագիր» 29.11.2010- Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր պաշտոնական կայքի միջոցով արձագանքել է Wikileaks-ի հայտնի հրապարակումներին, որոնք տարածվել են աշխարհի տարբեր լրատվամիջոցներով:«Ինչ վերաբերվում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կայքից ենթադրաբար բեռնված փաստաթղթերի վերաբերյալ վերջին հրապարակումներին, պետքարտուղարությունը նյութերի, այդ թվում գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի վերաբերյալ մեկնաբանություններ չի տրամադրում:
Գաղտնի տեղեկատվության ցանկացած չարտոնված հրապարակում: Wikileaks-ի կողմից վնասակար հետևանքներ է ունենում ոչ միայն հիշատակվող անձանց կյանքի համար, այլ նաև պետությունների միջև հարաբերությունների վրա: Հաշվի առնելով հնարավոր ազդեցությունը` մենք դատապարտում ենք այս կարգի չարտոնված հրապարակումներն ու ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը հետագայում նման խախտումները կանխելու համար:
Մենք չենք կարող լրատվամիջոցներին տրամադրված փաստաթղթերի իսկության մասին որևէ բան ասել, սակայն կարող ենք խոսել դիվանագիտական պրակտիկայում հեռագրերի կիրառման մասին: Հեռագրերում ներկայացվում են ներքին ամենօրյա վերլուծություններն ու անկեղծ գնահատականները, որոնց հիման վրա իրականացվում են պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումները: Այս հեռագրերը հաճախ արտաքին քաղաքականության նախնական ու ոչ ամբողջական պատկերն են ներկայացնում և առանձին վերցրած չեն կարող համարվել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ներկայացնող փաստաթուղթ', ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment