7or.am. 15-11-2010- Տնտեսական հարցերի փորձագետ Գեորգի Խուխաշվիլին կարծում է, որ գլխավոր գազատարը Հայաստանին փոխանցելը ռազմավարական սխալ կլինի։ Ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները, «Մեդիանյուզ»-ի հետ զրույցում նա մեկնաբանել է «Ռեգնում» գործակալության այն հայտարարությունը, որի համաձայն Հայաստանը ցանկություն է հայտնել գնել Վրաստանով անցնող գազատարի հատվածը, որով Ռուսաստանը գազ է մատակարարում Հայաստանին։Խուխաշվիլիի խոսքերով՝ գլխավոր գազատարի հատվածը Հայաստանին կամ Ռուսաստանին փոխանցելը կարող է տարածաշրջանում Վրաստանի կողմից որոշակի քաղաքական լծակների կորուստ նշանակել, կամ չկամեցողներին լուրջ սադրանքների հնարավորություն կտա։
-Դա Հայաստանի հետ փոխըմբռնման որոշակի մեխանիզմ է և հիշեցում այն մասին, որ մեր քաղաքական գործընկերությունը պետք է շարունակվի, և Հայաստանում «տաք գլուխներում» վատ մտքեր չպետք է ծագեն։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Ռուսաստանը ևս ձեռքով-ոտքով կապված կլինի, քանի որ Հայաստանին գազ մատակարարելը կարևոր է նաև նրա համար։ Դրանից ելնելով՝ գազատարը Հայաստանին կամ Ռուսաստանին փոխանցելը ռազմավարապես անթույլատրելի է,-նշել է Գ. Խուխաշվիլին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի, ապա Խուխաշվիլիի կարծիքով՝ եթե խաղի կանոնները համաձայնեցվեն, և գազատարը նրանց հետ միասին ղեկավարեն նաև վրացական իշխանությունները, ապա դրանում վատ բան չի լինի։
Նրա խոսքերով՝ գոյություն ունեն շահագործման միջազգային ստանդարտներ, որոնք Ադրբեջանը չի խախտի։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment