Monday, November 22, 2010

Ռուսաստանում հսկա տղա է լույս աշխարհ եկել

News.am. 22-11-2010- Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում նախորդ հանգստյան օրերին տղ ա ծնվել 5 090 գրամ քաշով եւ 59 սմ հասակով: Չնայած նրան, որ նման ծնունդները սովորականներին բարդ են, այս դեպքում այն անցել է բնական եղանակով: Երեխան բարձր գնահատական է ստացել Ապգարա սանդղակով, իսկ մայրը, ով առաջին անգամ էր ծննդաբերում, իրեն լավ է զգում:
Ինչպես հաղորդել են Վլադիվոստոկի վարչակազմի մամուլի ծառայությունում, սովորոկան են համարվում 3 500 գրամ քաշով եւ 55-55 սմ հասակով ծնված երեխաները: Եթե երեխայի քաշը ծանր է 4 000-5 000 գրամից, նա համարվում է խոշոր երեխա, իսկ 5000 գրամից ծանր երեխաները համարվում են հսկա: Ծանր քաշով ծնվելը բժիշկները համարում են ժառանգական: Այսինքն եթե ծնողները ծնվելիս ծանր քաշ են ունեցել, հավանական է, որ նրանց երեխան նույնպես ծանր քաշով կծնվի:

No comments: