Tert.am. 16-11-2010- Եթե խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի գործողությանը, ապա այդ հարցում ողջ պատասխանատվությունը կրում է Հյուսիսատլանտյան դաշինքը և հարկ եղած դեպքում ինքն էլ կսեղմի կոճակը: Այս մասին ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների` թուրքական Milliyet օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:Երեկ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Թուրքիայի տարածքում ամերիկյան հակահրթիռային տարրերի տեղակայման հարցին, հայտարարել էր, որ դրանց ողջ վերահսկողությունը պետք է հանձնվի Անկարային:
«Բնականաբար, այդ գործի կենտրոնը ՆԱՏՕ-ն է: Սակայն այստեղ հարց է ծագում, թե դրա վերահսկողությունն ում է հնաձնվելու: Իսկ եթե խոսք է գնում մեր տարածքում նման բան տեղակայելու մասին, ապա դրա կառավարումը պետք է մեզ հանձնվի, այլապես դա անընդունելի է»,- հայտարարել էր Էրդողանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment