Monday, November 15, 2010

ՀԵՐԹԸ ՄԱՐԻԱՄԻՆՆ Է

Երբ իմ նկատմամբ գործը կարճվեց, գործողություններ կատարելու հերթը իմն էր:
Բնականաբար պետք է պատասխանատվության ենթարկվեր Նուբարաշենի քննչականի հանցավոր խումբն անհիմն մեղադրանք առաջադրելու համար` հինգ տարվա ազատազրկմամբ սուտ մատնության հոդվածը, և իհարկե մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր խախտել են իմ անմեղության կանխավարկածը: Արդեն հայտնի է, որ Ալիկ Սարգսյանի և Սայաթ Շիրինյանի մասով գործը դատարանում է. դեկտեմբերի 15-ին կկայանա երկրորդ դատական նիստը, իսկ այ Էրեբունու քննչականի մասով հատուկ քննչական ծառայությունը անընդհատ մերժում էր ու չէր ընդունում Էրեբունու քննչականի նկատմամբ դատական հայցս: Ու հիմա այդ առիթով դիմել եմ դատարան:
Վաղը` նոյեմբերի 16-ին, ժամը 12:45 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստը` կկայացվի որոշում: Նիստը դռնբաց է, համեցե'ք:

Մարիամ Սուխուդյան

No comments: