HayNews.am. 18-11-2010 - Վերջին շրջանում քրիստոնյաների հանդեպ հաճախակի դարձած հարձակումները կարող են ստիպել Իրաքի կառավարությանը գերազանցապես քրիստոնյաներով բնակեցված շրջաններում հատուկ նահանգ ստեղծել, որը կլինի կառավարական ուժերի խիստ պահպանության ներքո:Երկրի ղեկավար Ջալալ Թալաբանին հայտարարել է, որ դեմ չէ այդ նախաձեռնությանը, քանի որ Իրաքի կառավարության սրբազան պարտքն է պաշտպանել քրիստոնյաներին: Իրենց հերթին մուսուլման շիա համայնքի ղեկավարներն արդեն իսկ իրենց պատրաստակամությունն են հայտնել ստեղծել ռազմականացված ջոկատներ` պաշտպանելու քրիստոնյաների անվտանգությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment