Tert.am. 22-11-2010- Ամենայն հավանականությամբ Սակինե Աշտիանին մահապատժի չի ենթարկվի։ Այս մասին իրանական անգլալեզու Press TV–ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի մարդու իրավուքների գերագույն խորհրդի նախագահ Մուհամմեդ Ջավադ Լարիջանին։
«Դատական մարմինները ջանքեր գործադրեցին այդ դատական գործը վերանայելու համար, և այժմ շատ հնարավոր է, որ Աշտիանին չենթարկվի մահապատժի»,– հայտարարել է Մուհամմեդ Ջևաթ Լարիջանին։
Իրանի իշխանությունները 2006թ. մահապատժի էին դատապարտել երկու երեխաների մայր Սակինե Մուհամմեդ Աշտիանիին ամուսնական անհավատարմության և ամուսնուն սպանելու մեղադրանքով: Միջազգային հանրությունն իր բողոքի ձայնն էր բարձրացրել Իրանի իշխանությունների` Աշտիյանիի նկատմամբ կայացրած մահավճռի դեմ և պահանջել փոխել պատժի տեսակը: Թեհրանը քարկոծումը փոխարինել էր կախաղանով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment