Thursday, November 18, 2010

Զ. Ռաչինսկի. «Հուսանք, որ Աստանայում որևէ գործընթաց տեղի կունենա»

7or.am. 18-11-2010- «ՄԱԱ»-ում անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ասել է, որ կա երկու միջազգային իրավունք’ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքները: Այդ երկուսի միջև, դեսպանի խոսքերով, ակնհայտորեն տարաձայնություններ կան:
-Ասել, որ կողմերից մեկը միտումնավոր է արգելափակում գործընթացը, այդպես չէ,- ասել է դեսպանը և հավելել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում կան փորձագետներ, ովքեր պնդում են, որ երկու կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ խնդրի լուծմամբ:
Նա նաև նշել է, որ Լեհաստանը ԵԱՀԿ ՄԽ անդամ չի հանդիսանում, դրա համար էլ ինքն ամենօրյա տեղեկություն չունի, թե ինչ ընթացք է ստանում այդ հարցը: Դեսպանն ասել է, որ ինչպես լրագրողներն են հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այնպես էլ ինքն է հանդիպում նրա հետ և ստանում նույն տեղեկությունը: Այդ հիմքից նա գիտի, որ վեջին ժամանակահատվածում կան խոստումնալից ընթացքներ’ շատ ակտիվ է ՌԴ քաղաքականությունը: Դա վկայում են վերջին իրադարձությունները, Աստրախանում տեղի ունեցած նախագահների հանդիպումները, Նալբանդյանի հանդիպումները:
Անդրադառնալով դեկտեմբերին Աստանայում կայանալիք հանդիպմանը՝ դեսպանը նշել է, որ չի կարծում, թե Աստանայում ինչ-որ մեծ իրադարձություն տեղի կունենա.
-Դա բարդ գործընթաց է և երկար ժամանակ է պահանջում: Բայց հույս ունենանք, որ Աստանայում որևէ գործընթաց տեղի կունենա, որն ավելի շատ կարագացնի, քան կդանդաղեցնի գործընթացը,- ընդգծել է նա:

No comments: