Saturday, November 20, 2010

Անդերս Ֆոգ Ռասմուսեն. Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն ինչ- որ դեր կարող է խաղալ ԼՂ հակամարտության լուծման գործում

Panorama.am. 20-11-2010- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Լիսաբոնում կայացած գագաթնաժողովի առաջին պլենար նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ադրբեջանական ԱՆՍ հեռուստաընկերության լրագրողի` ԼՂ հակամարտության ու Կենտրոնական Ասիայի հետ կառույցի համագործակցության վերաբերյալ հացերին:
«Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն ինչ որ դեր կարող է խաղալ ԼՂ հակամարտության լուծման գործում: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Կենտրոնական Ասիայի երկրների հետ, մեր ռազմավարական հայեցակարգը մտադիր է կատարելագործել առկա համագործակցությունն ու գործընկերության նոր ուղղություններ զարգացնել: Մեր համագործակցությունը Կենտրոնական Ասիայի հետ չի ավարտվում Աֆղանստանում թմրաբիզնեսի դեմ պայքարով: Ես ցանկանում եմ, որպեսզի այդ համագործակցությունը զարգացում ապրի», - ասել է Ռասմուսենը:

No comments: