Saturday, November 6, 2010

Ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը՝ մարզական սամբոյի աշխարհի չեմպիոն

Նոյեմբերի 4-8-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անց է կացվում Սամբոյի աշխարհի առաջնությունը: Մրցումների առաջին օրը` նոյեմբերի 5-ին, մրցագորգ դուրս եկած հայ սամբիստներից Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ) և Արտակ Ծատինյանը (90կգ) զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը, իսկ 74 կգ քաշային կարգում հանդես եկող, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, նվաճել է ոսկե մեդալ և հռչակվել մարզական սամբոյի աշխարհի չեմպիոն: Այս մասին հայտնում են
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Հիշեցնենք, որ ստեփանակերտցի մարզիկը այս տարվա գարնանը Մինսկում նվաճել էր նաև մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Վաղը կկայանան մարզական սամբոյի մյուս քաշային կարգերի, իսկ նոյեմբերի 7-ին` մարտական սամբոյի մրցամարտերը:

No comments: