Tuesday, November 2, 2010

Հայկական նոր ատոմակայանը կնախագծի մոսկովյան «Ատոմէներգոպրոեկտ»-ը

«Ազատություն» 2-11-2010- Հայկական նոր ատոմակայանի գլխավոր նախագծողն է լինելու մոսկովյան «Ատոմէներգոպրոեկտ» ընկերությունը: Այդ մասին այսօր հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով հիշյալ ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Ատոմէներգոպրոեկտ»-ը արտասահմանյան նախագծերին մասնակցության նշանակալի փորձ ունի, մասնավորապես` Իրանում Բուշերի ատոմակայանի, Հնդկաստանում Կուդամ-Կուլամի ատոմակայանի, Բուլղարիայում Բելենեի ատոմակայանի գլխավոր նախագծողն է, ինչպես նաեւ պայմանավորվածություն կա այն մասին, որ ընկերությունը կիրականացնի Հայաստանում ատոմակայանի նախագծման աշխատանքները», - ասված է ընկերության հաղորդագրությունում:

No comments: