Thursday, November 18, 2010

ԱՄՆ-ն քննադատում է Թուրքիային չափից շատ աշխարհիկ լինելու համար

HayNews.am. 18-11-2010- Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի՝ կրոնական ազատությանը վերաբերող ամենամյա զեկույցում Թուրքիան հերթական անգամ քննադատության է ենթարկվել, հայտնում է Hurriyet-ը:
«Թուրքիայի սահմանադրությունն ապահովում է խղճի ազատությունը, այլ օրենքներ ևս ընդհանուր առմամբ ապահովում են դա, սակայն աշխարհիկ պետության ամբողջականության և պահպանման վերաբերյալ սահմանադրական դրույթները սահմանափակում են խղճի ազատության իրավունքը»,-նշված է պետդեպարտամենտի 2010 թվականի զեկույցում:
Միևնույն ժամանակ զեկույցում անդրադարձ կա Թուրքիայում բնակվող կրողնական փոքրամասնություններին առնչվող խնդիրներին:
«Կրոնական փոքրամասնությունները Թուրքիայում հանդիպում են բարդությունների»,-նշում են ամերիկացիները և հավելում. «Ոչ մահմեդականների նկատմամբ ճնշումները լարվածության մթնոլորտ են ստեղծում և սահմանափակում են նրանց ազատությունները: Իսլամից հրաժարվող և այլ կրոնի անցնող քաղաքացիները նույնպես հանդիպում են լուրջ հակադարձության հասարակության կողմից»:
«Կրոնական ազատության խնդիրը մեծապես զգացվում է Թուրքիայի զինված ուժերում, կրթական և պետական համակարգերում»,-նշված է զեկույցում:

No comments: