Friday, November 5, 2010

Վտանգավոր ծրարները հասել են նաեւ Հունաստանում Հայաստանի դեսպանատուն

News.am. 4-11-2010- Հունաստանում Հայաստանի դեսպանատունը նոյեմբերի 4-ի առավոտյան կասկածելի երկու ծրար է ստացել, որոնք անհանգստություն են առաջացրել դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների մոտ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Անմիջապես ոտքի են հանվել հունական ոստիկանության աշխատակիցները, ովքեր ստուգել են ծրարները, հատկապես փնտրելով կենսաբանական կամ քիմիական վտանգավոր նյութեր»,- նշել է նա:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ ծրարներում վտանգ պարունակող որեւէ բան չկա:
Ներկայումս դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը նորմալ ռեժիմով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անցած շաբաթվա ընթացքում Հունաստանում 12 փաթեթ է հայտնաբերվել` պայթուցիկով: Նոյեմբերին 2-4-ին վտանգավոր փաթեթներ ուղարկված մարդկանց սեւ ցուցակում են հայտնվել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Բեռլուսկոնիի փաթեթը, որը հայտնաբերվել է Հունաստանից չվերթ կատարող ինքնաթիռում, պայթել է Իտալիայում` դրա զննության ժամանակ: Նույն օրը Աթենքի օդանավակայանում հայտնաբերվել են կասկածելի փաթեթներ, որոնք պետք է ուղղարկվեին Հաագա եւ Մարդու իրավունքնեի Եվրոպական դատարան: Երկու փաթեթներն էլ վնասազերծվել են:

No comments: