Monday, November 1, 2010

Լրտեսության մեղադրանքով Վրաստանում ձերբակալվածների թվում երկու հայ կա

Tert.am. 1-11-2010- Մոսկվային հայտնի չեն Ռուսաստանի օգտին Վրաստանում աշխատած լրտեսական ցանցի բացահայտման հետ կապված հերթական սկանդալի մանրամասները։
Այս մասին, Интерфакс–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Որքան հասկանում ենք, խոսքը Վրաստանի քաղաքացիների մասին է, այլ բան մեզ հայտնի չէ»,– ասել է Լավրովը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Reuters գործակալությունը, վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունների անանուն աղբյուրը, վրացական ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու կասկածանքով 20 մարդ են ձերբակալել։ Դրա հետ մեկտեղ Վրաստանի ՆԳՆ–ը, որին այդ տեղեկության հաստատման կամ հերքման համար դիմել են ռուսական լրատվամիջոցները, հրաժարվել էր մեկնաբանություն տալ՝ նշելով, որ այդ հարցով նոյեմբերի 5–ին կհրավիրվի հատուկ ասուլիս։
Հաղորդվում էր նաև, որ ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ էին, որոնք կասկածվում էին ճյուղավորված լրտեսական ցանց ստեղծելու համար՝ ձեռք բերելով ու Մոսկվային փոխանցելով գաղտնի տեղեկատվություն։
Նշենք, որ Грузия Online–ի փոխանցմամբ՝ Բաթումում լրտեսության մեղադրանքով երկու ձեռնարկատեր է ձերբակալվել, որոնք դեռ Ասլան Աբաշիձեի ժամանակից ծովային ընկերությունների սեփականատերեր են։ Երկու ձեռնարկատերերն էլ հայ են։ Նրանցից մեկը ներկա պահին հիվանդանոցում է, քանի որ տառապում է շաքարախտով, Պարզ չէ՝ արդյո՞ք այս երկուսը Reuters–ի հաղորդած 20 ձերբակալվածների շարքում են։

No comments: