Monday, November 29, 2010

Ադրբեջանի հիմնական առեւտրային գործընկերը Իտալիան է

News.am. 29-11-2010- Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Իտալիան հանդիսանում Ադրբեջանի հիմնական առեւտրային գործընկերը։ Ադրբեջանական արտահանման 32 տոկոսը (մոտ 5,2 մլրդ դոլար) 2010 թ. հունվար-հոկտեմբերին ուղղվել է Իտալիա։ Արտահանման մյուս հիմնական գործընկերներն են Ֆրանսիան՝ 1,6 մլրդ դոլար եւ Իսրայելը՝ 1,4 մլրդ դոլար։ Այդ երկրներ արտահանման 90 տոկոսը կազմում են նավթը եւ նավթամթերքը։
Ներմուծման առումով հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որտեղից ներմուծվել է 870 մլն դոլարի ապարանքներ։ Դա մոտ 270 մլն դոլարով գերազանցում է Թուրքիայից ներմուծումներին։
Նշենք, որ արտահանումների մասով Թուրքիան Ադրբեջանի համար լուրջ գործընկեր չէ եւ չի մտնում նույնիսկ տասնյակի մեջ։

No comments: