Panorama.am. 1-11-2010- Գերմանական ամենաազդեցիկ թերթերից մեկը` «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե զայթունգ»-ն, իր վերջին համարում անդրադարձել է Թուրքիայում քրիստոնայների իրավունքների խնդրին: Նշելով, որ հիմնականում Հայոց ցեղասպանության ու թուրք-հունական պատերազմների արդյունքում մոնոլիտ դարձած մահմեդական երկիրը, թեև աշխարհիկ հանրապետական կարգերին, ամեն կերպ խոչընդոտում է քրիստոնայների իրավունքների իրացմանը:Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Լրեխ Գյունտեր ֆոն Վոլֆգանգի անդրադարձն ամբողջաությամբ:
Քրիստոնյաները Թուրքիայում
Անտիոքում քրիստոնյաներն առաջին անգամ իրենց քրիստոնյա անվանեցին: Այսօր քաղաքը կոչվում է Անթաքիա և գտնվում է Թուրքիայի տարածքում: Պողոս առաքյալի հայրենի Տարսոսը (հայերենում` Տարսոն – Panorama.am), որտեղ դաշնային նախագահ Քրիստիան Վուլֆը մասնակցեց էկումենիկ արարողության, նույնպես գտնվում է Թուրքիայում: «Գործք առաքելոց»-ում նկարագրված բազմաթիվ այլ քաղաքներ ևս` Եփեսոսից մինչև Կեսարիա (այժմ այս քաղաքը կոչվում է Կայսերի և հանդիսանում է նախագահ Գյուլի հայրենիքը), հաստատում են, ինչ Վուլֆն ասաց Անկարայի խորհրդարանում ունեցած ելույթում. Քրիստոնեությունն անկասկած առնչվում է Թուրքիային: Առավել ևս, որ Կենտրոնական Ասիայից եկած թուրքերը հոնական դպրոցի փիլիսոփաների անունները` սկսած Թալես Միլեթացուց մինչև Պյութագորաս Սամոսացին, օգտագործում են` ցույց տալու համար, որ Թուրքիան «անկասկած» առնչվում է Եվրոպային:
Անատոլիան քրիստոնեական Բյուզանդիայի կենտրոնական հատվածն էր: Տասնմեկ դար տևած տիրապետությունից հետո այդ կայսրությունը դադարեց գոյություն ունենալ միայն այն բանից հետո, երբ 1453 թվականի մայիսի 29-ին օսմանցիները գրավեցին մայրաքաղաք Կոնստանդնուպոլիսը: Բայց դրանից հետո ևս միլիոնավոր քրիստոնյաներ (ի թիվս այլ կրոնական փոքրամասնությունների) շարունակեցին ապրել արդեն իսլամական կայսրությունում` բնակեցված թուրքերով, ովքեր այն ժամանակ իրենց օսման էին անվանում:
Օսմանյան կայսրությունն իդեալական պետություն չէր: Այն հրճվանքով միֆականացնելու որևէ հիմք չունի: Այսպես, օրինակ, արաբները չափազանց ուրախ էին, երբ չորս հարյուրամյակ հետո` Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, վերջացավ նաև օսմանյան գերիշխանությունը: Իսկ Բալկանների քրիստոնյաները, ովքեր այսօր նույնպես` հաճախ անարդարացիորեն, խոսում են «թուրքական լծի» մասին, արդյունքում ուրախ են իրենց նվաճած անկախության ու ազատության համար:
Օսմանների ժամանակ ոչ մահմեդականները հավասար իրավունքներ չունեին
Բայց ինչ վերաբերում է կրոնական հանդուրժողականությանն ու հավատքի ազատությանը, ապա Թուրքական հանրապետությունն այդ հարցում էականորեն զիջում է Օսմանյան կայսրությանը: Այս իմաստով աշխարհիկ հանրապետությունը լրջորեն զիջում է հսկայական կայսրությանը: Թեև օսմանների ժամանակ ոչ մահմեդականները հավասար իրավունքներ չունեին, բայց «միլլեթի» շրջանակներում հարկ մուծելով, նրանք կարող էին բավարար չափով ինքնուրույն կառուցել սեփական կրոնական ու քաղաքացիա-իրավական հարաբերությունները: ԴԵռևս 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին Կոնստանդնուպոլիս/Ստամբուլում ոչ մահմեդականներն ավելի շատ էին, քան մահմեդականները: Թուրք հեղինակ Մարիո Լևին, ով իսպանա-հուդդայական ծագում ուներ, իր «Ստամբուլը հեքիաթ էր» մեծ վեպով, ըստ էության, ստեղծեց այդ բազմամմակութային կյանքի անհաս մի հուշարձան: Բանաստեղծ Իլհան Բերքն իր գործերում գովաբանում էր քաղաքի երկու հատվածները` Գալաթուն ու Պերան, որտեղ երկար ժամանակ գլխավորապես քրիստոնյաներ էին ապրում:
Այսօր Թուրքիայում քրիստոնյաներ գրեթե չեն մնացել: Նրանց քանակն այնքան քիչ է, որ վիճակագրությունը գրեթե չի արձանագրում: Ուշօսմանյան շրջանում այդ գործում իրեն էական ներդրումն ունեցան պանիսլամիստական ուժերը, այնուհետև նաև` երիտթուրքերի ներսում առավելապես ազգայնամոլական տրամադրված խմբավորումները: Հայոց ցեղասպանությունը, որի համար օրինակ էր սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք տարվող քաղաքականությունը, Առաջին համաշխարհային պատերազմի խռովության օրերին քրիստոնեական արյուն թափելու առաջին մեծ փաստն էր: 1922 թվականին հույն և թուրք բնակչության փոխանակման ժամանակ Փոքր Ասիայի տարածքը լքեցին մեկ ու կես միլիոն քրիստոնյաներ (ուղղափառներ): Դրանում իրենց մասնակի մեղքն ունեին հենց իրենք` հույները, որոնք արևմտյան երկրների կողմից խելքահան լինելուց հետո փորձեցին հարձակողական պատերազմով վերականգնել Բյուզանդիան: Դրան խանգարեց Քեմալ Փաշան, ով այնուհետ դարձավ Աթաթուրք` հանրապետության հիմնադիր:
Թուրքիան մերժում է քրիստոնյաների տարրական իրավունքները
Այսօրվա Թուրքիան իրեն համարում է աշխարհիկ պետություն, սակայն մերժում է քրիստոնյաների տարարական իրավունքները, որոնց թիվը երկրում առանց այդ էլ աննշան է: Թեև կրոնը պաշտոնապես ճանաչվում է որպես մասնավոր գործ, համարվում է, որ թուրքը պարտադիր պետք է մահմեդական լինի, և դա երկրի բազմաթիվ ոչ հավատացյալների համար ցավ է: Ազգայնամոլությունն ու իսլամը ճակատագրական սիմբիոզի են վերածվել հատկապես ուլտրաազգայնականներ դեպքում: Վերջին տարիներին քրիստոնյաների սպանությունը, այդ թվում նաև հայ հրապարակախոս Հրանտ Դինքի սպանությունը, վերագրվեցին ազգայնականներին, ովքեր չնչին քանակով քրիստոնյաների մեջ Աթաթուրքի մշակած հայեցակարգով թուրքական մոնոլիտ ազգային պետության համար «վտանգ» են տեսնում:
Բայցևայնպես, «Արդարություն և զարգացում» իսլմա-պահպանողական կոսւակցության կառավարման ժամանակ քրիստոնյաների կյանքում տեղի ունեցան որոշ անէական բարելավումներ: Սակայն կրոնական ազատության մասին անգամ խոսք լինել չի կարող: Որոշ առաջընթացի մասին խոսել հնարավոր կլիներ, եթե կրկին բացվեր 1971 թվականին փակված Խալկի կղզում գործող ուղղափառ սեմինարիան: Այդ հարցում վաղուց արդեն հույսեր է փայփայում Բարդուղիմեոս 1-ին պատրիարքը, ում Ստամբուլում գտնվելու ժամանակ վերջերս այցելել էր նախագահը: Բարդուղիմեոսը ներկայացնում է երեք հարյուր միլիոնից ոչ պակաս քրիստոնյաներին:
Գերմանիայում մահմեդականները կարող են անխոչընդոտ դավանել իրենց կրոնը, իսկ նրանցից ոմանք, օրինակ` ալավիտները, ավելի ազատ են, քան իրենց հայրենի երկրում: Մզկիթների թիվն աճում է: Ծրագրավորված է նաև գերմանացի իմամների մասշտաբային դասավանդում: Արդարացի կլիներ, եթե դաշնային նախագահը` փոխադարձության ոգով, հիշեցներ կրոնական ազատության մասին ու աջակցություն հայտներ քրիստոնյաների իրավունքներին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment