Tuesday, November 16, 2010

Hurriyet. «Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հավանականությունը պահպանվում է»

Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընթացիկ ընտրություններից հետո երեկ սկսել է իր աշխատանքները:
Hurriyet-ի փոխանցմամբ՝ Կոնգրեսի առաջիկա մեկ և կես ամսվա ընթացքում Թուրքիայի համար կարևոր երկու գործընթաց կլինի:
«Նախ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևը նորից կարող է օրակարգում հայնվել»,-նշում է թուրքական թերթը և հավելում, որ «կա հավանականություն, որ այն կընդունվի»:
«Ներկա իրավիճակում, երբ դեմոկրատները կորցրել են իրենց աթոռների մի մասը Կոնգրեսում, բանաձևի օրակարգ գալը թույլ մի հնարավորություն է»:
«Նենսի Փելոսին (Կոնգրեսի ներկայիս նախագահ -HayNews.am) 2 տարից անց նորից նախագահ դառնալու մասին է մտածում: Այդ պատճառով այս բանաձևը մինչ բաժանումն օրակարգ չի մտնի: Սակայն միևնույն է՝ հնարավորությունը պահպանվում է»,-Hurriyet-ի փոխանցել է անանաուն մնալ ցանկացող ամերիկյան մւ պաշտոնյա:
Առաջիկա շաբաթների ընթացքում Սենատում նորից կքննարկվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Անկարայում դեսպան առաջադրված Ֆրանկ Ռիկարդիոնեի հարցը, որի նշանակումն արգելափակելու համար դեռ օգոստոսին իր վետոյի ձայն էր օգտագործել Կանզասից հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեքը: Թուրքական պարբերականը խանդավառությամբ հիշեցնում է, որ Բրաունբեքը կլքի իր ներկայիս պաշտոնը, սակայն մինչ այդ դեռ 2 ամիս կա:

No comments: