Tert.am. 29-11-2010- Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է WikiLeaks կայքի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին հրապարակած տեղեկությունները:Ինչպես հայտնում է 1news.az –ը, վկայակոչելով APA գործակալությունը, Մամեդովն ընդգծել է. «Վերջին օրերին WikiLeaks կայքն սկսել է տարածել մի շարք տեղեկություններ։ Դեռ չէի ցանկանա որևէ բան ասել դրանց նշանակության մասին, սակայն դրանցում տեղ գտած որոշ տեղեկություններ ինձ զարմացնում են, քանի որ դրանցում տեղ են գտել որոշ մտքեր, որոնք իբր արտահայտվել են Ադրբեջանի նախագահի կողմից նրա հանդիպումների ժամանակ»։
«Ես մասնակցել եմ նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսի հանդիպմանը։ Կցանկանայի նշել, որ կոնկրետ այդ հանդիպումը նվիրված էր 2 խնդիրների, այսինքն՝ հանդիպման առակա էր հանդիսանում 2 հարց. առաջինը՝ ԼՂ հակամարտության կարգավորումը և երկրորդ՝ Ադրբեջանի և ԱՄՆ–ի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի նախագահի անցկացրած բոլոր հանդիպումներին Ադրբեջանի նախագահը պատմում է Ադրբեջանի հետ ներկայացվող կողմի կապերի մասին։ Նման հանդիպումների ժամանակ Ադրբեջանի նախագահը չի խոսում 3-րդ կողմի կամ պետության մասին։ Եվ Ուիլյամ Բըրնսի հետ վերոհիշյալհանդիպման ժամանակ ևս ամեն ինչ նույն կերպ է ընթացել։ Այսինքն չի խոսվել որևէ պետության մասին՝ բացի վերոնշյալ երկու հարցերից»,- ասել է Մամեդովը։
Ըստ Մամեդովի՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպման մասին նման տեղեկությունը որոշակի զարմանք է առաջացնում, քանի որ ստացվում է, որ հանդիպման մասնակիցն իր քննարկման առարկայի մասին տեղեկատվություն է ստանում բանակցություններից հետո։
«Ակնհայտ է, որ կան ուժեր, որոնք փորձում են փչացնել տարբեր երկրների միջև հարաբերությունները, և նրանք արդեն այդ ուղղությամբ որոշ փորձեր իրականացնում են։ Դա վտանգավոր միտում է։ Հարևան պետությունների հետ ունեցած մեր հարաբերությունների իրական իրավիճակն այսօր բոլորին էլ հայտնի է։ Որևէ անհրաժեշտություն չկա այն ապացուցելու։ Միայն եղբայրական Թուրքիայի հետ այս տարիների ընթացքում իրականացրած աշխատանքները դարձել են միջազգային ասպարեզում վերջին տասնամյակի ամենակարևոր ու վիթխարի նախագծերը, որոնց իրականացման մեջ անփոխարինելի է Իլհամ Ալիևի ունեցած վաստակը»,– ասել է Մամեդովը և հավելել, որ մյուս կողմից Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախօրեին նման հարցերի ի հայտ գալը մտածելու տեղիք է տալիս։
«Այսինքն այս տեղեկատվության տարածման համընկնումը գագաթնաժողովի անցկացման հետ համաշխարհային հանրության մոտ որոշ հարցեր է առաջացնում»,– եզրափակել է Մամեդովը։
Հետաքրքիր է, որ թողարկվելուց րոպեներ անց այս նյութը APA գործակալության կայքի ռուսերեն բաժնից հանվել է, սակայն կայքում շարունակել է մնալ նյութի ադրբեջաներեն տարբերակը։ Միևնույն ժամանակ՝ նյութը APA–ին հղումով տեղադրված է այլ ադրբեջանական կայքերում, մասնավորապես, 1news.az-ում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment