Saturday, November 6, 2010

Ադրբեջանցիներն ու թուրքերը կփորձեն ձախողել Արցախի մասնակցությունը World Travel Market-ին

Tert.am. 6-11-2010- Մեծ Բրիտանիայում բնակվող ադրբեջանցիները քայլեր են ձեռնարկում Լոնդոնում կայանալիք WTM (World Travel Market) զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը ձախողելու համար:
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցիները հարյուրավոր նամակներ են ուղարկել WTM-ի ներկայացուցիչներին, որոնցում նշում են, թե իբր «Լեռնային Ղարաբաղը օկուպացվել է հայկական ուժերի կողմից և մինչև օրս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»: Բացի այդ, ադրբեջանցիներն իրենց էլեկտրոնային նամակներում զգուշացրել են Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ:
Ադրբեջանցիները ցուցահանդեսին որպես անկախ պետություն Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը ձախողելու համար դիմել են լոնդոնաբնակ թուրքերին, որոնք, Cihan-ի բնորոշմամբ, բավական մեծ ազդեցություն ունեն Մեծ Բրիտանիայում:
Հիշեցնենք, որ 2009թ. նոյեմբերի 11-12-ը Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մասնակցել են World Travel Market-ին առանձին տաղավարներով:

No comments: