Friday, December 24, 2010

Գյուլը բարձր է գնահատել Վաշինգտոնի՝ Ցեղասպանության բանաձևը տապալելուն ուղղված ջանքերը

Tert.am. 23-12-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ողջունել է Վաշինգտոնի՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ներառումը կասեցնելու ուղղությամբ գործադրած ջանքերը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը։
«Ամերիկյան վարչակազմը նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ արեց հնարավորինը բանաձևը տապալելու ուղղությամբ, ինչը մենք բարձր ենք գնահատում»,– հայտարարել է Գյուլը։

No comments: