Friday, December 24, 2010

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՆՈՐ ԲԱՆ ՉԱՍԱՑ

«Լրագիր» 23-12-2010- Պաշտոնական Անկարան միշտ սատարել է եւ սատարելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական գործակալությունները` վկայակոչելով թուրքական Haber 7 հեռուստաալիքը, Դավութօղլուն ասել է նաեւ, որ Թուրքիան գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու համար: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոն:

No comments: