Tert.am. 23-12-2010- Թուրքիան պատրաստ է հաշվի նստել ցանկացած պատմական իրադարձության հետ, սակայն անթույլատրելի է, երբ մեր երկրին փորձում են շանտաժի ենթարկել պատմական փաստով։ Այս մասին, թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևին։«Մենք շատ գոհ ենք, որ բանաձևի հետ կապված տեղի չունեցավ այնպիսի զարգացում, որը կարող էր մեծ հարված հասցնել թուրք–ամերիկյան և հայ–թուրքական հարաբերություններին… Թեմայի առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումը հստակ է՝ մենք պատրաստ ենք հաշվի նստել պատմական ցանկացած իրադարձության հետ և աշխատել այդ ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք հայերի և թուրքերի պատմական հաշտեցման։ Սակայն անընդունելի է, երբ այդ պատմական իրադարձությամբ փորձ է արվում շանտաժի ենթարկել մեր երկիրը»,– հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment