Monday, January 31, 2011

Գերմանիայում երկաթուղային պատահարի հետևանքով մահացել է 10 մարդ

Panorama.am, 31/01/2011: Գերմանիայում տեղի է ունեցել երկաթուղային մեծ պատահար` երկու գնացքների բախման հետևանքով մահացել է 10 մարդ, իսկ 20-ը ստացել են ծանր վնասվածքներ:
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, շաբաթ գիշերը բեռնատար գնացքը բախվել է մարդատար գնացքին, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել: Մարդատար գնացքը Մագդեբուրգից ուղևորվելիս է եղել Հալբերշտադ Պատահարի պատճառները ճշտվում են:

No comments: