Saturday, January 29, 2011

Գյուլին հայ անվանելու համար` 2 միլիոն լիրա տուգանք

Panorama.am. 29-1-2011- Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ - CHP) կուսակցության իզմիրցի պատգամավոր Ջանան Արըթմանը, դատարանի որոշմամբ, պետք է վճարի 2 միլիոն լիրա փոխհատուցում` նախագահ Գյուլի «էթնիկ ինքնությունը վիրավորելու համար»:
Ոչ վաղ անցյալում հիշյալ պատգամավորը հայտարարել էր, թե Աբդուլլահ Գյուլի մայրը ծագումով հայ է: Հիմնավորումն այն էր, որ այդ մասին Գյուլի մորեղբայրը` Ահմեթ Սաթօղլուն հայտնել է իր օգնականներին:

Երբ թուրքական մամուլում լայնորեն տարածվեց այդ տեղեկությունը, Սաթօղլուի փաստաբանը դատական հայց ներկայացրեց Անկարայի քաղաքացիական առաջին ատյանի դատարան` պահանջելով փոխհատուցում: Սակայն դատարանը մերժեց հայցը` պատճառաբանելով, որ Արըթմանի հայտարարությունը չի պարունակում ագրեսիա և վիրավորանք Գյուլի անձի հասեցին:
Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` նախորդ օրն Անկարայի Վճռաբեկ դատարանը բեկանել է նախորդ որոշումը, որից հետո Քաղաքացիական առաջին ատյանի դատարանը նոր վճիռ է կայացրել` սահմանելով հետևյալը. «Թուրքիայի Հանրապետության նախագահի էթնիկ ծագման մասին արված և չապացուցված հայտարարությունը դիտվում է որպես ոտնձգություն մարդու իրավունքների հանդեպ»: Ըստ դատավճռի` Արըթմանը պարտավորվում է վճարել 2 միլիոն լիրա:

No comments: