«ԱԶԳ», 22-01-2011- Հարեւան երկրում ձեւավորվել են որոշակի կաղապարներ, որոնք, պարզվում է, խոր ազդեցություն են թողել ոչ միայն շարքային քաղաքացիների, այլեւ պետական պաշտոնյաների հոգեկերտվածքի վրա:Իհարկե, արժե ադրբեջանական ժողովրդին ցավակցել: Բայց մենք այդ հնարավորությունը չենք օգտագործի, քանի որ Բաքվում դա կհամարեն «կոպիտ միջամտություն ինքնիշխան երկրի ներքին գործերին»: Իսկ ի՞նչ անենք, եթե մի խումբ հոգեգարներ, որ հարեւան երկրում տիրացել են իշխանությանը, դժբախտության են մատնում ոչ միայն իրենց միլիոնավար հայրենակիցներին, այլեւ սպառնում նույն ճակատագրին արժանացնել նաեւ մեզ:
Պատասխանն, ինչպես ասում են, մակերեսին է` թույլ չտալ: Թույլ չտալ հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում եւ խոսքով: Առայժմ, քանի դեռ նրանց ողջախոհության դաշտ բերելու հնարավորությունն սպառված չէ: Գոնե` հանուն նրա, որ պատմության դատաստանին ներկայանանք հանգիստ խղճով:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հերթական հայտարարությամբ եւ «խորին անհանգստությամբ» տեղեկացրել, որ «Եվրոհանձնաժողովի պաշտոնական կայքէջում Ժոզե Մանուել Բարոզուի ելույթը տեղացի եւ արտասահմանյան լրատվամիջոցների առջեւ (բնագրում հենց այդպես էլ գրված է- Վ. Ա.) տրվել է կրճատված տեսքով: Ավելին, ելույթի այն հատվածը, որտեղ Ժոզե Մանուել Բարոզուն խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին, փոխարինված է այլ մտքերով»:
Այնուհետեւ Էլմար Մամեդյարովի տնօրինության «կոնտորան» անցնում է «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել» ոճին եւ սպառնում, որ «այդ` ափսոսանք եւ հիասթափություն հարուցող փաստը կարող է հարցականի տակ դնել Եվրոպայի խորհրդի (այնքան են շտապել, որ Եվրոմիությունը եւ Եվրոպայի խորհուրդը շփոթել են - Վ. Ա.) հետ հարաբերությունները, փոխադարձ վստահությունը եւ համագործակցությունը»:
Եվ, վերջապես. «ԱԳՆ-ն եւս մեկ անգամ հիշեցնում է, որ Ադրբեջանական հանրապետությունը Միավորված ազգերի կազմակերպություն, ԵԱՀԿ եւ մի ամբողջ շարք այլ միջազգային կազմակերպություններ ընդունվել է այն սահմաններում, որոնցում նա գտնվել է ԽՍՀՄ կազմում»:
Հայտարարության «մեխը» սա է: Եվ սա էլ հենց կեղծիքի ու խեղաթյուրումների արմատն է: Նախ, միութենական հանրապետություններից եւ ոչ մեկը ԽՍՀՄ կազմում չի դիտվել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: «Աշխարհի մեկ վեցերորդ մասի» նկատմամբ ճանաչված է եղել ԽՍՀՄ ինքնիշխանությունը, որը բացարձակ էր, այլ ոչ թե` տասնհինգ «ինքնիշխանությունների հանրագումար»: Երկրորդ, «Պետական անկախության մասին» Ադրբեջանական հանրապետության սահմանադրական ակտի, որն ընդունվել է 1991 թ. հոկտեմբերի 18-ին, «Ընդհանուր դրույթներ» բաժնում սեւով սպիտակի վրա գրված է.
Հոդված 1. 1920 թ. ապրիլի 27-28 - ի ՌԽՍՖՀ XI բանակի ներխուժումն Ադրբեջան, Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության` միջազգային իրավունքի սուբյեկտի (սա բացահայտ կեղծիք է, որովհետեւ ԱԴՀ-ն դե յուրե չի ճանաչվել- Վ. Ա.) տապալումը հանդիսանում են Ռուսաստանի (պատահաբա՞ր են մոռացել «խորհրդային» բնորոշումը - Վ. Ա.) կողմից անկախ Ադրբեջանի օկուպացում:
Հոդված 2. Ադրբեջանական հանրապետությունը հանդիսանում է 1918 թ. մայիսի 28-ից (այստեղ չափազանցությունն աչքի է զարնում, որովհետեւ ԱԴՀ-ն մինչեւ թուրքական էքսպեդիցիոն կորպուսի կողմից Բաքվի գրավումը նույնիսկ փաստացի գոյություն չի ունեցել, իսկ այնուհետեւ գտնվել է բրիտանական հրամանատարության ենթակայության տակ այնքան, որ վերջինս արգելել է անգամ խորհրդարանի նիստերի գումարումը- Վ. Ա.) մինչեւ 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանական հանրապետության («դեմոկրատականն» ինչո՞ւ բաց են թողել- Վ. Ա.) իրավահաջորդ:
Հոդված 3. 1922 թ. դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրն ստորագրման պահից Ադրբեջանին վերաբերող մասով անվավեր է»:
Սա է այն իրավական հիմքը, որի վրա կառուցվել է Ադրբեջանի անկախությունը: Բնականաբար, Ադրբեջանն իրավասու չէ պնդելու, որ ՄԱԿ-ին անդամակցել է «այն սահմաններում, որ ունեցել է ԽՍՀՄ կազմում», քանի որ այդ երկիրը նախ իրեն համարել է ոչ Ադր. ԽՍՀ-ի իրավահաջորդ, ապա եւ` իրեն վերաբերող մասով անվավեր ճանաչել ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը: Նա իրեն հռչակել է մի` միջազգային իրավունքի տեսակետից երբեւէ գոյություն չունեցած, դե յուրե չճանաչված, Ազգերի լիգայի կողմից լեգիտիմ սահմաններ չունենալու եւ հարեւանների հետ տարածքային վեճի մեջ գտնվելու պատճառով մերժված երկրի իրավահաջորդ, որը երբեք նույնիսկ փաստացի վերահսկողություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, էլ չենք խոսում Նախիջեւանի մասին:
Եվ եթե Բաքվում կարծում են, թե որեւէ մեկը կաշկանդված է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու հրամայականով», ապա խորապես սխալվում են: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին կամ այլ կազմակերպության անդամակցմանը կամ որեւէ երկրի կողմից ճանաչմանը, ապա այդ դեպքերում, բնականաբար, հիմք է ընդունվել «Պետական անկախության մասին» վերոհիշյալ սահմանադրական ակտը, որը, ինչպես կարելի է հեշտությամբ համոզվել, առնվազն Լեռնային Ղարաբաղի մասով սահմանափակում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, ուստիեւ` տարածքային ամբողջականությունը: Քանի որ ամբողջական է այն տարածքը, որի վրա պետությունն իրականացնում է օրինականորեն ճանաչված ինքնիշխանություն:
Այս հարցում թերեւս կարելի է խորհուրդ տալ, որ «Պետական անկախության մասին» սահմանադրական ակտն անցնի համապատասխան միջազգային փորձաքննություն: Բայց դա, իրոք, արդեն Ադրբեջանի ներքին գործն է: Մեր դեպքում նման անհրաժեշտություն չկա. ԼՂՀ-ն ունի միասնական տարածք: Եվ դա այն է, որտեղ նա ինքնիշխանություն է իրականացնում:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment