Saturday, January 29, 2011

Հայկական բանաձևը Կալիֆորնիայի խորհրդարանում

Diplomat.am. 28-1-2011- Կալիֆորնիայի խորհրդարանում ներկայացվել է հերթական հայկական բանաձևը: Բանաձևն առաջարկում է 2011 թ. ապրիլի 24-ը հռչակել որպես 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր:
Բանաձևը նաև պարունակում է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային և կոնգրեսականներին ուղղված կոչ` այն է, 1915 թ. իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն:
Նշենք, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հայտարարելու պահանջով բանաձևը Կալիֆորնիայի խորհրդարանում քննարկման է դրվում ամեն տարի, և ամեն անգամ այն գործնականում միաձայն է ընդունվում:

No comments: