HayNews.am. 28-1-2011- Թուրքական «Լրատվամիջոցների ուսումնասիրման կենտրոնի» անցկացրած հետազոտության արդյունքում որոշվել են 2010 թվականի ընթացքում մամուլում ու հեռուստատեսությունում ամենաշատ քննարկված համալսարանների ցանկը:
Առաջին հորիզոնականում հայտնվել է Անկարայի համալսարանը, որի անունը լրատվամիջոցներում շոշափվել է 11.647 անգամ: Ընդ որում, ինչպես նշում է «Կրթական թերթը», Անկարայի համալսարանի` առաջին հորիզոնականում հայտնվելը մեծապես կապված է բուհում հայերենի դասավանդում իրականացնելու մտադրության հետ, ինչին հետևել են մեծ թվով քննարկումներ և անդրադարձներ:
Թուրքական լրատվամիջոցների հրապարակումներում երկրորդ տեղը հատկացվել է Ստամբուլի համալսարանին, երրորդը՝ Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանին:
Թուրքական լրատվամիջոցների հրապարակումներում երկրորդ տեղը հատկացվել է Ստամբուլի համալսարանին, երրորդը՝ Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանին:


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment