Tert.am. 30-1-2011- «Եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակի նման ձևով խոսել, ապա նրա բերանը պղպեղ եմ լցնելու»,- ասել է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն` տեղեկացնելով, որ Էրդողանն իր ելույթում հայհոյել է իրեն և իր կուսակիցներին: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet օրաթերթը:«Հարգելի վարչապետը մեզ հայհոյել է: Մի՞թե դա վայել է նրան: Մի՞թե հայհոյելը վայել է մուսուլմանին: Մի՞թե վայել է հայհոյել մեկին, ով արժևորում է մարդկային արժեքները: Եթե նա շարունակի նման կերպ արտահայտվել, ինձ այլ բան չի մնա, քան պղպեղ լցնել նրա բերանը»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment