Saturday, January 22, 2011

ՀԱՐՑՐԵՔ ԿԱՍՊՇԻԿԻՆ

«Լրագիր 21-1-2011- Հերթական ողբերգական միջադեպն է գրանցվել “շփման գծում”: “Կրկին հնչում են հակամարտող կողմերի փոխադարձ մեղադրանքներ: Եւ ո՞վ կհարցնի Մինսկի խմբի համանախագահներին, դեսպան Կասպշիկին ու նրա թիմին, նախագահներին` դե, ի՞նչ կասեք այս անգամ: Ո՞վ է պատասխանատվություն կրելու այդ մահերի համար”, հարցնում է ղարաբաղյան վերլուծաբան Հայկ Հարությունյանը:
“Ինչպես միշտ, պատասխան չի լինելու: Իսկ եթե պատասխանեն էլ, ապա` Լեոպոլդ կատվի ոգով` տղերք, եկեք համերաշխ ապրենք: Ստելմախը “Մարդկային արյունը ջուր չէ” վերնագրով մի վեպ ունի: Երեւում է, հեղինակը սխալվել է: Ինչ որ մեկի համար դա, հնարավոր է, ջուր է: Բայց ոչ այդ տղաների մայրերի համար”, ասում է Հայկ Հարությունյանը:

No comments: