News.am. 29-1-2011- Եվրոպական Միությունը հրաժարվում է «բաց դռների» քաղաքականությունից» եւ վերածվում է «փակ քրիստոնեական ակումբի»: ԵՄ հանդեպ նման քննադատությամբ հանդես է եկել Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում՝ ընդգծելով, որ այդ միտումները «շատ վտանգավոր» են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:Բաբաջանը նշել է, որ Անկարան ԵՄ-ն համարում է որպես «մեծ խաղաղարար նախագիծ» եւ ձգտում է անդամակցել, սակայն ԵՄ մի շարք երկրներ հանդես են գալիս Թուրքիայի անդամակցության դեմ:
Թուրքիայի անդամակցության բանակցությունները սկսվել են 2005-ից, սակայն Թուրքիայի ճանապարհին մի ամբողջ շարք խոչընդոտներ կան՝ Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակը, Հայոց ցեղասպանության չճանաչումը եւ այլն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment