Saturday, January 29, 2011

ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսումը չի բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից. Արտակ Զաքարյան

Tert.am. 28-1-2011- ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսումը չի կարող դրական ազդել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վրա, քանի որ չի բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։ Նա հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների այն տեսակետը, որ հիմնախնդրի քննարկումն այլ հարթություն տեղափոխելն ավելի բացասական զարգացումների կարող է հանգեցնել։
«Խնդրի կարգավորման համար գոյություն ունի համատասխան մանդատ ունեցող միջազգային կառույց, որը շարունակելու է ջանքեր ներդնել կարգավորման համար»,- ընդգծեց Զաքարյանը։
Պատգամավորի կարծիքով՝ ենթահանձնաժողովն իր գործունեությամբ կարող է խոչընդոտել բանակցային գործընթացը և լրջագույն շահարկումների դաշտ ստեղծել։

No comments: