Saturday, January 29, 2011

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ (ԱՐՑԱԽԻ) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Գրավոր հայտարարություն

Ադրբեջանն իրեն հռչակեց որպես 1918-1920թ.թ. Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (ԱՐՑԱԽ) երբեք այդ պետության կազմում չի եղել: Քեմալա-բոլշևիկյան ՙգործարքի՚ պատճառով էր Լեռնային Ղարաբաղը հայտնվել Խորհրդային Ադրբեջանի կազմում:
1991 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով ՙայո՚ ասաց իր անկախությանը: Հանրաքվեին հետևել են և կայացած համարել միջազգային բազմաթիվ դիտորդներ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի օրինական իրացումը մերժելով` Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ավարտվեց 1994 թվականին հրադադարի ստորագրմամբ:

Չնայած Ադրբեջանը մինչ օրս էլ խախտում է հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է կառուցել ժողովրդավար հանրապետություն, առաջնորդվելով միջազգային իրավանորմերով, որոնցից կարևորագույնը 2006 թվականի Սահմանադրական հանրաքվեն էր:

Այդ հանրաքվեին, ինչպես նաև նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների մի քանի ընտրություններին հետևել և ժողովրդավարական են որակել բազմաթիվ միջազգային դիտորդներ, փորձագետներ և լրագրողներ: Լեռնային Ղարաբաղում գործում են տասնյակ կուսակցություններ, ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և ԼՂՀ-ի շուկայական տնտեսությունն ու ազգային օրենսդրությունը համապատասխանեցված է միջազգային չափանիշներին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն կառուցելու իր նպատակադրմամբ այսօր կայացած պետություն է և արժանի է այլ պետությունների ճանաչմանը և միջազգային հեղինակավոր կառույցների անդամակցությանը:

Ստորագրել է ԵԽԽՎ 30 պատվիրակ

No comments: