Tert.am, 29.01.11: «Հայաստանի երիտասարդությունը պետք է կանգնի այն ուժի կողքին, ով տեղ է տալիս երիտասարդներին քաղաքականության մեջ: Եվ ոչ թե խոսքերով, այլ` գործով»,- Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայաստանի երիտասարդական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարի ժամանակ ասաց կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Համագումարի օրակարգում կար ընդամենը մեկ հարց` Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միավորվելու հարցը: Քվեարկության նախնական արդյունքներով, գրանցված 923 պատվիրակներից 921-ը «կողմ» քվեարկեցին կուսակցությունների միավորմանը, 2-ը՝ «ձեռնպահ»:
Համագումարին ներկա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունեց իրենց կուսակցությանը միավորվելու ՀԵԿ որոշումը:
«Մեր խոսքը գործ է: Մենք հույս ենք կապում մեր երկրի, մեր ժողովրդի հետ: Մեր ծրագրերի իրականացման համար, բարգավաճ երկիր կառուցելու համար մեզ անհրաժեշտ է միասնականություն ու մեր երիտասարդների աջակցությունը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Այն հարցին, թե արդյո՞ք կուսակցություններ իրեն միացնելով ԲՀԿ-ն պատրաստվում է ընտրություններին, Ծառուկյանը պատասխանեց, որ իրենք վաղուց են նախապատրաստվում:
«Այս քայլը օրինակ է, որ հաղթանակը միասնության մեջ է: Ոչ թե պետք է լինեն 80-100 կուսակցություններ, այլ պետք է գաղափարակից կուսակցությունները միավորվեն»,- ասաց նա:
Համագումարի ոչ բոլոր մասնակիցներն էին կողմ կուսակցությունների միավորմանը: ՀԵԿ նախկին անդամ Անուշիկ Հայրապետյանը նշեց, որ թեև ԲՀԿ գաղափարներին դեմ չէ, այս միավորումը նպատակահարմար չի համարում:
«Թող ՀԵԿ-ը մնա ՀԵԿ, ԲՀԿ-ն էլ՝ ԲՀԿ: Այս քայլով ԲՀԿ-ն պարզապես ընտրություններին ընդառաջ քանակ է ապահովում»,- ասաց Անուշիկ Հայրապետյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment