News.am. 22-1-2011- Ստամբուլում ավարտվեց Իրանի եւ «վեցնյակի» միջեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների երկրորդ փուլը, գրում է IRNA-ն:Բանակցությունները տեւել են մինչեւ հունվարի 21-ի ուշ գիշեր եւ կշարունակվեն հունվարի 22-ին: Բանակցություններն ընթացել են բարեկամական մթնոլորտում, որը թույլ է տվել կողմերին ներկայացնել իրենց դիրքորոշումը:
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը արձանագրել է, որ կողմերը մտադիր են շարունակել բանակցությունները փոխընդունելի լուծման հասնելու համար:
Ստամբուլյան բանակցություններին մասնակցել են Քեթրին Էշթոնը, «վեցնյակի» երկրների ԱԳ փոխնախարարները, իսկ Իրանի պատվիրակությունը գլխավորել է այդ երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment